ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Շփման գծում հարաբերական կայուն իրադրությունը անցած շաբաթ պահպանվել է

Շփման գծում հարաբերական կայուն իրադրությունը անցած շաբաթ պահպանվել է
04.06.2018 | 12:18

Մայիսի 27-ից հունիսի 2-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հաստատված հարաբերական կայուն իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել:

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 3000 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Դիտվել է՝ 3440

Մեկնաբանություններ